Մեր կազմակերպությունը հոգալով ձեր մասին ստեղծել է հարմարավետ պայմաններ ձեզ համար: Յուրաքանչյուր հաճախորդի և անկախ պատվերի ծավալից, հաճախորդին ցուցաբերվում է ընդգծված ուշադրություն ընկերության բոլոր աշխատակիցների կողմից:Մեր գրասենյակում ձեզ կծանոթացնեն մեր կազմակերպության, արտադրանքի և գործունեության մասին:
Չափագրումը կատարելուց հետո (չափագրումը և տեղադրումը Վանաձորում անվճար է, Վանաձորից դուրս այդ ծառայությունը վճարովի է) ըստ ընտրված արտադրանքի համապատասխան ձևի և գույնի կատարվում է հաշվարկ: (Նշենք, որ մեծպատվերների դեպքում գործում է զեղչերի ճկուն համակարգ): Պատվերն ընդունելուց պատվիրատուիհետ կնքվում է երկկողմանի պայ
մանագիր, ըստ որի պատվիրատուն կատարում է կանխավճար ընդհանուր գումարի 50%-ի չափով, իսկ մնացած 50%-ը վճարում է պատվերը կատարելուց հետո: Ստանդարտ պատուհանների պատվերի պատրաստման ժամկետը՝ 7-ից 10 օր է (ըստ պատվերի պահանջների ժամկետը կարող է տատանվել): Պատվերը պատրաստ լինելուն պես պատվիրատուն նախորոք տեղեկացվում է: ![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Տեղադրումը կատարվում է շատ կարճ ժամանակահատվածում պատվիրատուին հարմար ցանկացած ժամանակահատվածում: Նախապեսկատարվում է հին պատուհանների տեղահանում և մինչ նոր պատուհանի տեղադրումը տեղը մանրակրկիտ մաքրվում է կեղտից և փոշուց: Պատուհանները ամրացվում են հատուկ դյուբելներով, հերմետիկությունը ապահովելու համար օգտագործվում է հատուկ փրփուր, որի հաստությունը չի գերազանցում 2 սմ.: Փրփուրը չորանալուց հետո կատարվում է պատուհանների վերջնական կարգավորում և ստուգում:Պատվիրելով մեր արտադրանքը.
-
- դուք խնայում եք Ձեր ժամանակը
- դուք խնայում եք Ձեր միջոցները
- Ձեր բնակարանը, գրասենյակը կամ յուրաքանչյուր շինություն ստանում է հիանալի տեսք









