+374 (322) 47811, 27311
English version     "Zosekar.com"     Contact US

Մեր մասին


«ԶՈՍԵԿԱՐԸ» առաջարկում է "WINHOUSE" ֆիրմայի մետաղապլաստե դռներ և պատուհաններ:

«ԶՈՍԵԿԱՐ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թ. և առ այսօր աշխատում է անընդմեջ և այս ընթացքում Զոսեկարի արտադրանքը (մետաղապլաստե և ալյումինե դռներ և պատուհաններ) հայտնի են դարձել ոչ միայն Լոռու մարզում և հանրապետությունում, այլ նաև հանրապետությունից դուրս: Զոսեկարը իր արտադրանքով մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և դրանով էլ ավելի է ընդլայնել իր գործունեությունը և ընկերությունը 2007 թ. իր արտադրանքը արտահանել է Դանիա: Բարձր որակի և արագ սպասարկման շնորհիվ Զոսեկարը համարվում է առաջնորդ այդ ոլորտում: Մենք առաջարկում ենք եվրոպական չափանիշներին համապատասխանող “WINHOUSE” գերմանական ֆիրմայի բարձրորակ պրոֆիլներից պատրաստված պատուհաններ և դռներ:

Մետաղապլաստե պատուհաններ. դա այն է ինչ պաշտպանում է մեր ընտանիքը՝ քամուց, անձրևից, ցրտից և շոգից, հիանալի ջերմություն և ձայնամեկուսացում։ Մեր կազմակերպության շնորհիվ ձեր բնակարանը կստանա հիասքանչ տեսք, մեր արտադրանքը հասանելի է բոլորին։ Ձեզ անհրաժե՞շտ են ցանկացած ձևի (կլոր, եռանկյունի, կամարաձև, քառակուսի) պատուհաններ, հոգ չէ, մեր արտադրանքը թույլ է տալիս լիովին բավարարել ձեր պահանջները։ Մենք ընտրել ենք ամենագեղեցիկ, հուսալի և կայուն արտադրանքը ձեզ համար։ Մեր արտադրանքի բազմազանությունը, ինչպես նաև բարձրորակ մասնագետների խորհուրդները թույլ կտան նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդին ճիշտ կողմնորոշվել տների, գրասենյակների հիմնարկների և այլ տարածքների գեղեցիկ հարդարման գործընթացում։ Բարձր պրոֆեսիոնալիզմով մեր աշխատակիցները կապահովեն խորհրդատվությունը տեխնիկական հնարավորությունների հետ կապված բոլոր հարցերի շուրջ, հաշվի առնելով Ձեր իսկ նախընտրած կոնստրուկցիաների հնարավոր բոլոր տարբերակները: ԶՈՍԵԿԱՐ ընկերության արտադրանքը համապատասխանում է ներկայումս գոյություն ունեցող բոլոր չափանիշներին և ունի բոլոր անհրաժեշտ սերտիֆիկատները:

 
 
  »
     
  Զոսեկարը առաջարկում է WINHOUSE ֆիրմայի մետաղապլաստե դռներ և պատուհաններ։

 

Որակի սերտիֆիկատ

© 2009 «Զոսեկար» ՍՊԸ